Home
Home
patver.armsoft.am 060 690910

b2b.armsoft հարթակ

b2b.armsoft-ը գերարդյունավետ և առցանց համագործակցության հարմարավետ հարթակ է ամենատարբեր բիզնեսների համար։ Հարթակը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ, ապահովում է տվյալների էլեկտրոնային փոխանակում և ավտոմատացնում է մատակարար-պատվիրող հարաբերությունները։ Հայկական Ծրագրեր ընկերության համակարգերն ինտեգրված են b2b.armsoft հարթակի հետ, այսինքն՝ վերջինիս հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես ՀԾ համակարգերի մեջ: ՀԾ համակարգերը ծանուցում են ստացված փաստաթղթերի և տվյալների առկա թարմացումների մասին։


Տեղեկատվական ծառայություններ

b2b.armsoft հարթակը թույլ է տալիս օգտվել մի շարք տեղեկատվական ծառայություններից։ Դրա միջոցով ապահովվում է տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին ստացումը, կատարվող աշխատանքները զգալի կրճատվում են և դառնում դյուրին։

  • Կազմակերպությունների տեղեկատու։
    b2b.armsoft հարթակում հավաքագրված են Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր կազմակերպությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ: Սա ՀԾ համակարգերով աշխատող կազմակերպություններին ընձեռում է ևս մեկ նշանակալի առավելություն: Գործընկերոջ քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն գործընկերոջ ՀՎՀՀ-ն կամ անվանումը, հնարավոր է գործընկերոջ մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից: Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:
  • Քարտեզագրված կազմակերպությունների տեղեկատու:
    Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է Հայաստանում ապրանքներ պատվիրողների (խանութներ, գրասենյակներ) տվյալների հավաքագրում և քարտեզագրում: Այս տեղեկատուն պարունակում է ոչ միայն առանձին կազմակերպությունների տվյալները, այլև յուրաքանչյուր մասնաճյուղի, դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած տարածքի, գործունեության ոլորտի մասին և այլ տվյալներ: Տեղեկատուն չափազանց հարմար գործիք է պատվերների հավաքագրման և լոգիստիկ խնդիրներ ունեցող մատակարարների համար: Այդ կազմակերպություններին և նրանց տվյալները կարելի է տեսնել անմիջապես b2b.armsoft հարթակում` քարտեզի վրա:
  • Մատակարարների ապրանքացանկեր:
    Մատակարարները հնարավորություն ունեն հրապարակել իրենց ապրանքացանկերը b2b.armsoft հարթակում: Գնորդները կարող են ծանոթանալ յուրաքանչյուր մատակարարի կողմից առաջարկվող ապրանքներին, ինչպես նաև` ներբեռնել ապրանքացանկերը և ներմուծել իրենց ՀԾ համակարգ:
  • ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ։
    b2b.armsoft հարթակից հնարավոր է նաև ավտոմատ ներմուծել և ապրանքներին կցել ԱԴԳՏ (Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների) և ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգիչները:
  • ՀՀ-ի տոների և հիշատակի օրերի օրացույց:
    Ծառայությունը տրամադրում է ՀՀ-ում նշվող տոների, հիշատակի և ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ տեղեկություն: Օրացույցում հրապարակված տեղեկության հիման վրա ՀԾ համակարգերում թարմացվում են աշխատավարձի հաշվարկում օգտագործվող աշխատանքային օրերը և ժամերը:
  • Բանկերի տեղեկատու:
    Տեղեկատուն պարունակում է Հայաստանի բանկերի և մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկությունններ (կոդ, անվանում և SWIFT կոդ): Հրապարակված տեղեկատվության հիման վրա ՀԾ համակարգերում ներմուծվում են նոր բացված բանկերը և թարմացվում են գործող բանկերի տվյալները:

Տվյալների էլեկտրոնային փոխանակում - EDI

b2b.armsoft հարթակը թույլ է տալիս ավտոմատ ստեղծել և փոխանակել մի շարք էլեկտրոնային փաստաթղթեր: Սա բացառում է փաստաթղթերը կազմելիս կամ ներմուծելիս կատարվող սխալները, նվազեցնում է ծախսերը, արագացնում է գործընթացները։ Փաստաթղթերը կարելի է փոխանակել անմիջապես ՀԾ համակարգերի միջև կամ Web-ով:

b2b.armsoft հարթակի միջոցով հնարավոր է ավտոմատ ստեղծել և փոխանակել հետևյալ փաստաթղթերը`

  • Պատվեր:
    Այժմ կազմակերպությունները ապրանքներ պատվիրելիս նախապես կատարում են գնային հարցումներ տարբեր մատակարարներին և մատակարարին ընտրելուց հետո հեռախոսազանգով, էլ․փոստով կամ այլ միջոցներով ուղարկում պատվերը մատակարարին։ b2b.armsoft հարթակով ավտոմատացվում է նախապես ընտրված մատակարարին պատվերի ուղարկման ժամանակատար աշխատանքը։ Պատվիրողները կարող են իրենց ՀԾ համակարգերից մեկ կոճակով ստեղծել պատվերներ ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգը, b2b.armsoft հարթակի հետ համակցման շնորհիվ կարողանում է ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը:
  • Փոխանցման հաշիվ:
    ՀԾ համակարգերում կարելի է ստեղծել փոխանցման հաշիվներ, որոնք այնուհետև կարելի է ուղարկել համապատասխան գործընկերոջը և հետևել փաստաթղթի վիճակին: Փոխանցման հաշիվների հիման վրա կարելի է ստեղծել հաշիվ-ապրանքագրեր, վճարված փոխանցման հաշիվների հիման վրա` նաև դրամարկղ կամ հաշվարկային հաշվին մուտքի փաստաթղթեր: Գնորդը ստացված Փոխանցման հաշվի հիման վրա կարող է ստեղծել փոխանցման փաստաթուղթ:
  • Հաշիվ-ապրանքագիր:
    Գնորդների մոտ խնդիր է առաջանում մատակարարված ապրանքները սեփական աշխատանքային համակարգ ավտոմատ մուտքագրելիս: Պատճառն այն է, որ մատակարարներն ու գնորդները ապրանքների համար օգտագործում են յուրաքանչյուրն իր կոդավորումը, որոնք տարբերվում են իրարից: Ապրանքները հնարավոր չէ նույնականացնել նաև անվանումով, քանի որ դրանք կարող են հաճախ փոփոխման ենթարկվել: b2b.armsoft հարթակն առաջարկում է այս խնդրի գերազանց լուծում: ՀԾ բոլոր համակարգերում Հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթը բերվել է համընդհանուր ֆորմատի: Ի տարբերություն, օրինակ, e-Invoicing-ով ուղարկվող Հաշիվ-ապրանքագրերի, ՀԾ համակարգերում ստեղծվող Հաշիվ-ապրանքագրերը ներառում են ներքին բիզնես-գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ մի շարք լրացուցիչ կարևոր տվյալներ` ապրանքների կոդերը, զեղչերի կիրառման դեպքում դրանց մասին ինֆորմացիա և այլն: ՀԾ համակարգերում նաև հնարավորություն է ավելացել, որը թույլ է տալիս մեկ կոճակով Հաշիվ-ապրանքագրերն ուղարկել համապատասխան գործընկերներին: Հաշիվ-ապրանքագրերի նոր ֆորմատը և միասնական ապրանքացանկերի առկայությունը լուծում են ապրանքների նույնականացման խնդիրը Հաշիվ-ապրանքագրերը ստացողների մոտ և թույլ են տալիս դրանք ավտոմատ ներմուծել սեփական ՀԾ համակարգ:
  • Փոխադարձ հաշիվների ստուգման ակտ:
    ՀԾ համակարգերում կարելի է կազմել գործընկերոջ հետ փոխհաշվարկի ստուգման ակտ: Ակտում ներառվում են նշված ժամանակահատվածի սկզբնական և վերջնական մնացորդները, ժամանակահատվածի ընթացքում կատարված գործարքները: Ստեղծված փաստաթուղթն ուղարկվում է գործընկերոջը, որն իր համակարգում ստուգում է տվյալ ժամանակահատվածի տվյալները և հաստատում է ակտը կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է ուղարկողին:

Էլեկտրոնային ստորագրություն

Փոխանակվող փաստաթղթերը հնարավոր է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ։ Այսինքն՝ b2b.armsoft հարթակով ուղարկվող և ստացվող փաստաթղթերը ստանում են իրավական ուժ։ Սա լիովին բացառում է փաստաթղթերը տպելու և գործընկերոջն ուղարկելու համար կատարվող ծախսերը։


Մատակարար-Պատվիրող հարաբերություններ

b2b.armsoft hարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված։

  • ՀԾ-Վաճառքների Կառավարում:
    Համակարգը առևտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները: Համակարգը բաղկացած է շարժական և գրասենյակային մասերից, որոնց մեջ իրականացվող տվյալների երկկողմանի փոխանակումը թույլ է տալիս ինչպես առևտրային գործակալների, այնպես էլ գրասենյակային աշխատակիցների համար ապահովել տեղեկատվության արագընթաց ստացումը և մշակումը: ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի հնարավորություններն ավելի մանրամասն ներկայացված են armsoft.am կայքում։
  • ՀԾ-Պատվերների հարթակ:
    Մատակարար-պատվիրող հարաբերություններում հաճախ առաջանում են մի շարք խնդիրներ՝ մատակարարի առևտրային գործակալի չկարգավորված այցելություն պատվիրողին, ոչ ժամանակին և սխալ մատակարարումներ, մատակարարի հայտարարած ակցիաներին անտեղյակություն և այլն։ b2b.armsoft հարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված: Այժմ կազմակերպությունները ապրանքներ պատվիրելիս նախապես կատարում են գնային հարցումներ տարբեր մատակարարներին և մատակարարին ընտրելուց հետո հեռախոսազանգով, էլ․փոստով կամ այլ միջոցներով ուղարկում պատվերը մատակարարին։ b2b.armsoft հարթակով ավտոմատացվում է նախապես ընտրված մատակարարին պատվերի ուղարկման ժամանակատար աշխատանքը։ Պատվիրողները կարող են իրենց ՀԾ համակարգերում յուրաքանչյուր ապրանքի համար նշել այն նվազագույն քանակությունը, որը ցանկանում են ունենալ իրենց մոտ: Հատուկ հաշվետվության միջոցով կարող են տեսնել այն ապրանքները, որոնց քանակը հասել է նվազագույնին, կամ մոտ է դրան: Անհրաժեշտության դեպքում կարող են խմբագրել ապրանքների ցանկը և մեկ կոճակով պատվերների փաթեթ ստեղծել ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգերը, b2b.armsoft հարթակի հետ համակցման շնորհիվ կարողանում են ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Այն պատվիրողները, որոնք չունեն որևէ համակարգ կամ աշխատում են այլ համակարգերով, կարող են պատվերները ստեղծել և ուղարկել patver.armsoft.am կայքից։ Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը: ՀԾ-Պատվերների հարթակ համակարգի հնարավորություններն ավելի մանրամասն ներկայացված են armsoft.am կայքում։
  • Patver հավելված:
    Հաճախ պատվիրող կազմակերպությունները չունեն վերահսկողություն մատակարարներին տրված պատվերների, դրանց դիմաց վճարած կանխիկ գումարների և կուտակած պարտքերի նկատմամբ։ Արդյունքում՝ առաջանում է խնդիր այդ տեղեկատվությունը մատակարարների առևտրային գործակալների հետ անընդհատ ճշտելու։ Մատակարար-Պատվիրող հարաբերություններում վերահսկողություն և օպերատիվություն ապահովելու նպատակով ստեղծվել է Patver հավելվածը։ Հավելվածի շնորհիվ պատվիրող կազմակերպությունները կարող են վերահսկել իրենց պարտքերը մատակարարների նկատմամբ, ինչպես նաև ստանալ օպերատիվ տեղեկատվություն կատարած պատվերների և առաքումների, վճարումների, վերադարձերի, ի պահ ստացված գույքի/տարաների վերաբերյալ։ Հնարավոր է տեսնել պատվիրված, առաքված, վերադարձված ապրանքների մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև պատվերից հասանելի զեղչի գումարի և նվերների մասին տեղեկատվություն։ Ընդ որում՝ Patver հավելվածում հասանելի են միայն ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգով աշխատող մատակարարների տվյալները։